Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի բանակում կարգելվի բջջային հեռախոսների օգտագործումը

29 Ապրիլ, 2016 11:25
Ադրբեջանի բանակում կարգելվի բջջային հեռախոսների օգտագործումը

Artsakhpress.am-ի փոխանցմամբԱռաջնագծում ունեցած անհաջողությունները սեփական ժողովրդից ամեն գնով թաքցնող Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մտադիր է կտրականապես արգելել զինվորներին եւ սպաներին օգտվել բջջային հեռախոսներից:Զինված ուժերում եւ առաջնագծում իրադարձությունների մեկնաբանությունների լուսաբանման հարցում ԶՄՆ-երին խիստ գրաքննությունից եւ միմիայն ՊՆ հաղորդագրությունների հիման վրա տեղեկությունների հրապարակումների թույլատրությունից հետո, Ադրբեջանի ուժային կառույցներում վրդովված են, որ առաջնագծում իրենց կրած անհաջողությունների մասին, այնուամենայնիվ, մամուլ տեղեկություններ թափանցում են, այն էլ` ներսից, համացանցում կադրեր են հայտնվում, որոնք ՊՆ-ն արգելում է ցուցադրել:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական իշխանական մամուլում, Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարությունը մտադիր է «ավելի գործնական միջոցներ» ձեռնարկել իրենց արգելած տեղեկատվական արտահոսքն ամբողջությամբ կանխելու համար:

Նշվում է, որ մոտ ժամանակում ադրբեջանական բանակում զինվորներին եւ սպաներին խստորեն կարգելվի օգտվել բջջային հեռախոսներից: Բարձրաստիճան սպաներին կթույլատրվի օգտվել միայն ինտերնետ-մոդուլներով, ֆոտո-տեսախցիկներով չհանդերձավորված բջջայիններով: Ֆոտո եւ տեսախցիկներ զինվորական մասերում կարող են թույլատրվել միայն մեկ զինծառայողի, օրինակ` զորամասի դաստիարակչական գծով փոխհրամանատարին:

 

Լրահոս

Դիտել ավելին