Կարևոր իրադարձություններ

Գյումրիում կշարունակվի Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստը. նա ընդհանուր առմամբ արդեն հարցաքննվել է 17 անգամ

29 Ապրիլ, 2016 11:19
Գյումրիում կշարունակվի Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստը. նա ընդհանուր առմամբ արդեն հարցաքննվել է 17 անգամ

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում ապրիլի 29-ին կշարունակվի Վալերի Պերմյակովի գործով հերթական  դատական նիստը: Այս նիստի ընթացքում դատարանը կշարունակի և  հավանաբար  կավարտի  Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքների հրապարակման փուլը. այս փուլի մեկնարկին Պերմյակովը հրաժարվեց ցուցմունքներ տալ, և դատարանը որոշեց լսել Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքները:


Դատարանի դահլիճում ընթերցվում են ոչ միայն հարցաքննությունների արձանագրությունները, այլ նաև հրապարակվում տեսաձայնագրությունները: Արձանագրություններից ու տեսաձայանգրություններից բացի, դատարնն ունի և, հավանաբար, արդեն այս  նիստին կհրապարակի նաև փորձաքննության տեսաձայնագրությունը, որտեղ Վալերի Պերմյակովը ցույց է տալիս, թե ինչպես է իրականացրել հանցագործությունը:

 

Պերմյակովը հարցաքննվել է ընդհանուրը 17 անգամ՝ ինչպես հայ, այնպես էլ ռուս քննիչների կողմից:

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում. նրանց մահը վրա է հասելհրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներովտեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ:
 

Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանություն): ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության և զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

 

Լրահոս

Դիտել ավելին