Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում քրեական գործեր են հարուցվել հայկական կողմի հրետակոծությունների կապակցությամբ

29 Ապրիլ, 2016 11:10
Ադրբեջանում քրեական գործեր են հարուցվել հայկական կողմի հրետակոծությունների կապակցությամբ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը հինգշաբթի հայտարարություն է տարածել հայկական կողմի հրետակոծությունների կապակցությամբ:

«Հայկական զորամասերը հերթական անգամ ինտենսիվ հրետակոծության են ենթարկել ճակատի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի դիրքերը և այն տարածքները, որտեղ ապրում է քաղաքացիական բնակչություն:

Դա միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպիտ խախտում է: Աղդամի ու Թարթառի շրջանների բնակավայրերը ծանր հրետանու ու խոշոր տրամաչափի զենքերից միտումնավոր հարվածելու փաստերի կապակցությամբ համապատասխան հոդվածներով հարուցվել են քրեական գործեր, տարվում է հետաքննություն»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ադրբեջանական մամուլը հայտնել էր, որ հայկական կողմի ինտենսիվ հրետակոծությունների, ինչպես նաև հրթիռակոծությունների հետևանքով երեք օրում Աղդամի ու Թարթառի շրջաններում ավերվել է շուրջ 100 տուն:

 

Լրահոս

Դիտել ավելին