Կարևոր իրադարձություններ

Այս գիշեր Տավուշի ուղղությամբ հրադադարի խախտման 13 միջադեպ է գրանցվել. ՀՀ ՊՆ

29 Ապրիլ, 2016 08:51
Այս գիշեր Տավուշի ուղղությամբ հրադադարի խախտման 13 միջադեպ է գրանցվել. ՀՀ ՊՆ

Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 13 միջադեպ:

Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

«ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին