Կարևոր իրադարձություններ

Այս գիշեր Ադրբեջանի զինուժը կիրառել է ականանետեր ու նռնականետեր՝ արձակելով 183 արկ. ԼՂՀ ՊԲ

29 Ապրիլ, 2016 08:29
Այս գիշեր Ադրբեջանի զինուժը կիրառել է ականանետեր ու նռնականետեր՝ արձակելով 183 արկ. ԼՂՀ ՊԲ

Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ինչպես նաեւ 60 (19 արկ), 82 (128 արկ), 120 (5 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 (2 արկ), ՀՀՆ-9 (2 արկ) ու ՀԱՆ-17 (27 արկ) տիպի նռնականետեր:

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

 

Լրահոս

Դիտել ավելին