Կարևոր իրադարձություններ

ՃՈ-ում վերադարձել են հին գործելաոճին. «Ժողովուրդ»

29 Ապրիլ, 2016 08:05
ՃՈ-ում վերադարձել են հին գործելաոճին. «Ժողովուրդ»

«Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԱԾ-ի միջնորդությամբ դատարանը կալանավորել Է չորս անձանց, որոնք մեղադրվում են փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների համարանիշներ կեղծելու և իրացնելու մեջ։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ կալանավորվածները ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ են եղել, և հենց այդ հանգամանքով Է պայմանավորված այն փաստը, որ գործը ՀՀ ԱԱԾ-ն Է քննում։ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանից փորձեցինք ճշտել մեր տեղեկությունը։

 

Սակայն Արմեն Հակոբյանը հավաստիացրեց, թե այդ մասին տեղեկություն չունի։ Լուրեր կան, որ իրավապահները բողոքներ են ստացել նաև այն մասին, որ ՃՈ-ում վերադարձել են հին գործելաոճին, և, այսպես կոչված, «գոլդ» համարանիշները Արմեն Հակոբյանի գիտությամբ վաճառում են միայն ծանոթներին։ Ինչպես հայտնի Է՝ համարանիշներն օրենքով սահմանված հստակ գին ունեն, որը կարող Է մինչև ութ միլիոն դրամի հասնել։ Բայց ՃՈ-ի համար միայն գումար վճարելը բավարար չէ, որ վարորդն իր նախընտրած աետհամարանիշը ձեռք բերի»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին