Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    524
    530

  • EUR

    620,5
    632,5

  • RUB

    6,74
    6,98

Կարևոր իրադարձություններ

Քաղցկեղի 15 նշան, որ կինը չպետք է անտեսի

29 Ապրիլ, 2016 00:14
Քաղցկեղի 15 նշան, որ կինը չպետք է անտեսի
Հևոց - Թոքի քաղցկեղով տառապող շատ հիվանդներ նշում են, որ առաջին ախտանիշներից  հենց սա են նկատել :
 
Կայուն հազ - Փորձագետներն ասում են, որ թոքի քաղցկեղի, ինչպես լեյկեմիայի ախտանիշները կարող են քողարկվել  հազի և  քրոնիկ բրոնխիտի տակ: Եվ հազին միայն ուշադրություն է դարձվում, երբ այն ուղեկցվում է կրծքավանդակի ցավերով:
 
Կլման դժվարացում - Սա առաջին մի քանի ախտանիշներից մեկն է, որը լինում է թոքի կամ կերակրափողի քաղցկեղի դեպքում:
 
Դեմքի այտուցվածություն, մեծացում - Թոքի քաղցկեղով հիվանդներին բնորոշ է կարմրած. ուռած դեմքը, քանի որ դեպի թոքեր գնացող արյունատար անոթները քաղցկեղով կարող են ճնշվել և արյան հիմնական հոսքը ուղղվում  է դեպի վերին հատվածներ
 
Կրկնվող ջերմություն - Լեյկեմիան արյան բջիջների հիվանդություն է, որը բնորոշվում է լեյկոցիտների անկանոն աճով: Եվ սա է հանդիսանում ինֆեկցիաների դեմ պայքարի թուլության պատճառը, որն էլ բերում է կրկնվող ջերմության և հաճախակի ինֆեկցիաների:
 
Ավշային հանգույցների մեծացում - Խորհրդացեք ձեր բժշկի հետ, եթե հաճախակի զգում եք, որ պարանոցային, անութային կամ աճուկային հատվածի ավշային հանգույցները մեծացել են կամ ցավոտ են:
 
Բազում չպատճառաբանված կապտուկներ - Ավելի հաճախ հանդիպում է լեյկեմիայի դեպքում:
 
Թուլություն -Հատկապես երբ դուք չեք կարողանում գտնել հստակ պատճառ, թե ինչու եք միշտ հոգնած, և երբ քնելուց և հանգստից հետո չի անցնում, դուք պետք է անմիջապես տեղյակ պահեք այդ մասին ձեր բժշկին: Խրոնիկ թուլությունը  սովորաբար նշան է տարբեր տեսակի քաղցկեղների դեպքում՝ հատկապես երբ զուգակցվում է քաղցկեցի մասին վկայող այլ ախտանշանների հետ:
 
Որովայնային կամ սրբանային ցավեր - Այս հատվածի ցավերը ավելի հաճախ խոսում են ձվարանի քաղցկեղի մասին:
 
Քաշի անհասկանալի ավելացում կամ կորուստ -Եթե զգում եք, որ կորցնում եք որոշակի կգ-ներ, ապա անպայման արեք Ռուտին թեստերը: Ավելացումը կարող է կապված լինել ձվարանի, իսկ կորուստը՝ մարսողական համակարգի խնդիրների մասին:
 
Արյուն կղանքի մեջ - Որքան վաղ նկատում եք արյուն կղանքում անպայման դիմեք բժշկի այն  կարող է խոսել ուղիղ-հաստ աղիքային քաղցկեղի մասին: Կոլոնոսկոպիան թույլ կտա վաղ ախտորոշել:
 
Մեջքի ցավեր - Շատ կանայք՝ կրծքագեղձի և լյարդի քաղցկեղով միշտ ունենում են մեջքի հատվածում ցավեր:
 
Կրծքագեղձում փոփոխություններ - Անպայման զգուշացրեք ձեր բժշկին այտուցվածության, կարմրածության, ցավոտության և այլ ախտանիշների մասին, որոնք նախկինում չեք նկատել:
 
Ցավոտ դաշտանային ցիկլեր - Կարևոր է անցնել ուլտրաձայնային հետազոտություն: Սա կարող է լինել արգանդի և էնդոմետրիումի քաղցկեղի վաղ ախտանիշներից մեկը:
 
Եղունգների փոփոխություն - Մուգ կետիկները կամ եղունգների շերտավորվելը կարող է լինել մաշկի քաղցկեղի նշան: Իսկ լյարդի քաղցկեղը կարող է եղունգների վրա արտահայտվել նրանց խամրածությամբ և սպիտակելով:
 
Մաշկային գոյացություններ - Հատկապես անծանոթ, որոնք արյունահոսում են, ցավոտ են:

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am

Լրահոս

Դիտել ավելին