Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի ՊՆ-ն սկսել է արտերկրում, այդ թվում Հայաստանում իր ռազմաբազաների ստուգումը

27 Հոկտեմբեր, 2015 13:40
Ռուսաստանի ՊՆ-ն սկսել է արտերկրում, այդ թվում Հայաստանում իր ռազմաբազաների ստուգումը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը համալիր հանձնաժողովը սկսել է Հարավային ռազմական օկրուգի բազաների ստուգումը Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում, փոխանցում է РИА Новости գործակալությունը, վկայակոչելով` Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

«Ստուգման ժամանակ հատուկ ուշադրություն կդարձվի հերթապահ ստորաբաժանումների, պարեկության պահեստային խմբերի և հրշեջ ջոկատի անսպասելի իրավիճակներում գործելու պատրաստությանը»,-ասվում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զինվորականները ոչ միայն կվերլուծեն և կգնահատեն անցած տարվա աշխատանքի արդյունքները, այլ նաև հրամանատարներին գործնականում կօգնեն կազմակերպել իրենց ստորաբաժանումների աշխատանքը:

 

Լրահոս

Դիտել ավելին