Կարևոր իրադարձություններ

Դոնբասում ընտրությունները տեղի կունենան 3-5 տարի հետո

28 Ապրիլ, 2016 23:06
Դոնբասում ընտրությունները տեղի կունենան 3-5 տարի հետո

Դոնբասի հարցով քաղաքական ենթախմբում գտնվող ուկրաինացի ներկայացուցիչը կարծում է, որ Դոնբասում անվտանգ ընտրություններ տեղի կունենան ոչ շուտ, քան 3-5 տարի անց: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:

«Նրանք, ովքեր հասկանում են այս գործընթացը, գիտեն, որ անվտանգ ընտրություններ չեն լինի ոչ՛ այս, ո՛չ էլ հաջորդ տարի»,-ասել է նա:

Ավելի  վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն Դոնբասի ընտրություններն ակնկալում էր ամռանը: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդն իր հերթին, նշել էր, որ ընտրությունների հետ կապված ոչ մի ժամկետ հայտնի չէ:

 

Լրահոս

Դիտել ավելին