Կարևոր իրադարձություններ

Հակառակորդը վերսկսել է Տավուշի ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիրքերի արկակոծումը

28 Ապրիլ, 2016 21:58
Հակառակորդը վերսկսել է Տավուշի ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիրքերի արկակոծումը

 Ապրիլի 28-ի օրվա ընթացքում պահպանված կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդը խախտել է ժամը 20:00-ի սահմաններում:Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

 

Ադրբեջանական զինուժը 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետերից վերսկսել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերի  արկակոծումը:

 

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են կանխարգելիչ գործողություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին