Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը մասնակցեց Էսթեղլալի հաղթանակին

28 Ապրիլ, 2016 22:34
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը մասնակցեց Էսթեղլալի հաղթանակին

Իրանի առաջնության 28-րդ տուրի շրջանակում Թեհրանի «Էսթեղլալը» հյուրընկալվեց «Սայփային» եւ հաղթեց 2:1 հաշվով:



Հանդիպմանը մասնակցեց նաեւ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը: Վերջինս խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից եւ մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Հանդիպման ընթացքում Մկոյանը զգուշացվեց 44-րդ րոպեին:


Այս հաղթանակից հետո «Էսթեղլալը» 51 միավորով գլխավորում է Իրանի ընթացիկ առաջնության աղյուսակը:



Հավելենք, որ «Էսթեղլալն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի մայիսի 8-ին, իսկ մրցակիցը կլինի «Տրակտորը»:

 

Լրահոս

Դիտել ավելին