Կարևոր իրադարձություններ

Հակակարկտային կայաններից կրակոցներ են իրականացվել

28 Ապրիլ, 2016 22:05
Հակակարկտային կայաններից կրակոցներ են իրականացվել

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է. Ապրիլի 28-ին, ժամը 17.55-ից մինչև 18.33-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 16 կայանքներից Կոտայքի մարզի Նոր Գեղի, Զորավան, Արգել, Ակունք համայնքների և Եղվարդ քաղաքի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 3271 կրակոց: Ընդամենը 52 հակակարկտային կայանքներով 3 ամպերի վրա իրականացվել են ներգործություններ, արձակվել է 14006 կրակոց: Պաշտպանվող տարածքում և տարածքից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:

*** Ապրիլի 28-ին, ժամը 17.45-ից մինչև 18.33-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 34 կայանքներից Արագածոտնի մարզի Ոսկեհատ, Ոսկեվազ, Ձորափ, Ագարակ, Փարպի, Կարբի, Ղազարավան, Օհանավան, Սաղմոսավան և Արտաշավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 10635 կրակոց:

*** Ապրիլի 28-ին, ժամը 16.17-ից մինչև 16.23-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 2 կայանքներից Շիրակի մարզի Ղարիբջանյան համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 100 կրակոց:

*** Ապրիլի 28-ին, ժամը 04.55-ից մինչև 06.32-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 13 կայանքներից Արագածոտնի մարզի Կարբի, Ուջան, Աղձք, Օհանավան և Նոր Եդեսիա համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 1537 կրակոց:

*** Ժամը 04.56-ից մինչև 05.12-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 6 կայանքներից Կոտայքի մարզի Եղվարդ, Զորավան և Արգել համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 596 կրակոց:

*** Ժամը 05.30-ից մինչև 05.47-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 5 կայանքներից Արմավիրի մարզի Հացիկ, Արաքս և Արևադաշտ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 497 կրակոց: 

 

Լրահոս

Դիտել ավելին