Կարևոր իրադարձություններ

Հաստատվել են Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողման պայմանները

28 Ապրիլ, 2016 21:22
Հաստատվել են Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողման պայմանները

Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի շահագործման, Սևանա լճից ոռոգման նպատակով բաց թողնված ջրի օգտագործման նպատակով կառավարությունը հաստատել է Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողման, հաշվառման և Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի հիդրոտեխնիկական կառույցներով բաշխման պայմանները:

Նախատեսվում է նաև մինչև 2016թ. ոռոգման շրջանի ավարտը մշակել և ներկայացնել ծրագիր՝ դերիվացիոն ջրանցքների և դրանցից սնվող ոռոգման ջրանցքների գլխամասերում ըստ պատկանելության ջրաչափական դիտակետերի կառուցման, դրանք ժամանակակից կատարելագործված ջրաչափական սարքավորումներով կահավորման, կենտրոնացված ավտոմատ կառավարման և տվյալների հեռահաղորդակցման համակարգի ներդրման վերաբերյալ:

Կառավարությունը նախատեսում  է նաև կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին Արագածոտնի մարզի Թալինի հեղեղատարի քանդված հատվածների վերանորոգման և հունի մաքրման նպատակով: Հեղեղատարի քանդված հատվածների վերանորոգման և հունի մաքրման աշխատանքները կվերականգնեն Արագած սարից գարնանային ձնհալի ջրերի մուտքը դեպի քաղաք և կապահովեն հողերի մեծ մասի ոռոգումը, ինչպես նաև կլուծվի ամռան ամիսներին գյուղատնտեսական կենդանիների խմելու ջրի հարցը:

Գործադիրը հավանություն է տվել «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների կողմից օգտագործվող և պահպանվող ջրային համակարգերը վարձակալությամբ փոխանցելու նպատակով անհրաժեշտ միջոցառումներին:

 

Լրահոս

Դիտել ավելին