Կարևոր իրադարձություններ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է «Վերնիսաժի» բարեկարգման աշխատանքների ընթացքին

28 Ապրիլ, 2016 20:31
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է «Վերնիսաժի» բարեկարգման աշխատանքների ընթացքին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Գլխավոր պողոտայի «Վերնիսաժ» հատված և ծանոթացել տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով նախատեսված առաջին փուլի նախապատրաստական աշխատանքների ընթացքին: 

 Քաղաքապետին ներկայացնելով աշխատանքների ընթացքը` «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրենը նշել է, որ տարածքի միջնամասում գտնվող, չգործող շատրվանների փոխարեն նախատեսվում է ստեղծել նոր ճեմուղի, որի կողային հատվածներում էլ կկազմակերպվի «Վերնիսաժը»՝ ձևավորելով նոր մոտեցումներով բացօթյա ցուցասրահ և առևտրային տարածք: Ամբողջ հատվածը կբարեկարգվի և կկանաչապատվի: Մուտքերն էլ՝ երկու կողմերից, կառանձնանան ջրային ավազաններով: Տարածքը նաև կկահավորվի նստարաններով՝ ձևավորելով երեկոյան հանգստի լիարժեք գոտի: «Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման ծրագիրն իրականացվելու է համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ՝ տեղի վարձակալի միջոցներով:
 Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ծանոթանալով աշխատանքների ընթացքին, պատասխանատուներին հանձնարարել է խստորեն վերահսկել իրականացվող աշխատանքների որակը և հետևել, որ այն ավարտվի սահմանված ժամկետներում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին