Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանում մեկ գլխով սիամական քույրեր են ծնվել

28 Ապրիլ, 2016 20:27
Հնդկաստանում մեկ գլխով սիամական քույրեր են ծնվել

Հնդկատանում եզակի դեպք է  պատահել: Գուջարատ նահանգում սիամական քույրեր են ծնվել, որոնց գլուխն ընդհանուր է: Այս մասին գրում է Pravda.ru-ն:

Քույրերից յուրաքանչյուրը իր սիրտը, վերջույթներն ու մարմինն են ունեցել: Նրանք միասին 1կգ. են կշռել:

Բժիշկները հայտնել են, որ քույրերը ծնվելուց 6 րոպե հետո մահացել են: Նշվում է նաև, որ նրանք ծնվել էին կեսարյան  հատումով:

«Մենք պատրաստ էինք սիամական քույրերի մահվանը, քանի որ վստահ էինք, որ նրանք չեն ապրի: Քույրերը նույն ուղեղն ունեին, իսկ այն վիրահատել հնարավոր չէր»,-ասել են բժիշկները:

Բժիշկների խոսքով՝ Հնդկաստանում նման դեպք միլիոնից մեկի հետ է պատահում:

 

Լրահոս

Դիտել ավելին