Կարևոր իրադարձություններ

Շտայնմայերը քննադատել է Թրամփի ելույթը

28 Ապրիլ, 2016 19:17
Շտայնմայերը քննադատել է Թրամփի ելույթը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը քննադատել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ելույթը՝ նվիրված արտաքին քաղաքականության նպատակներին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

«Ես միայն կարող եմ հույս ունենալ, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները չեն ցրի իրականությունը ընկալելու կարողությունը»,-Բեռլինում ասուլիսի ժամանակ ասել է Շտայնամայերը:

Նախարարը նաև հակասություններ է նկատել և քննադատել Թրամփի ելույթը, որտեղ ասվում է, որ ԱՄՆ-ն աշխարհում պետք է միշտ առաջինը լինի, և չմասնակցի ռազական համատեղ գործողություններին:

«Անվտանգության «ճարտարապետություն»-ն աշխարհում փոխվել է: Այն արդեն հենվում է երկու բևեռների վրա: Միջազգային կոնֆլիկտները հնարավոր է լուծել ԱՄՆ, Ռուսաստան և այլ պետությունների հետ համատեղ աշխատանքի արդյունքում»,-ասել է Շտայնմայերը:

 

Լրահոս

Դիտել ավելին