Կարևոր իրադարձություններ

Սիրիայի ԱԳՆ-ն ամերիկացի զինծառայողների մուտքը երկիր «ներխուժում» է որակել

28 Ապրիլ, 2016 19:05
Սիրիայի ԱԳՆ-ն ամերիկացի զինծառայողների մուտքը երկիր «ներխուժում» է որակել

 Սիրիայի արտգործնախարարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ անհանգստացած է 150 ամերիկացի զինծառայողներ երկրում տեղակայելու լուրերից և դա համարում է ներխուժում ու երկրի ինքնիշխանության խախտում. հայտնում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը։


«Մենք անհանգստացած ենք սիրիական տարածք՝ Ռումեյլան շրջան 150 ամերիկացի զինծառայողների ժամանման մասին լուրից»,-ասել է գերատեսչության աղբյուրը։


Նախարարությունից այդ քայլը «վտանգավոր ներխուժում և սիրիական ինքնիշխանության կոպիտ խախտում» են որակել։Աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ-ի զորքերի մուտքը երկիր չի թույլատրվել երկրի կառավարության կողմից։
 

Սիրիական ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել ԱՄՆ-ի այդ քայլը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մոտ 150 ամերիկացի զինծառայողներ են տեղակայվել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռումեյլան քաղաքում։

 

Լրահոս

Դիտել ավելին