Կարևոր իրադարձություններ

ՀՀ փոխարտգործնախարարն ընդունել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենին

28 Ապրիլ, 2016 18:26
ՀՀ փոխարտգործնախարարն ընդունել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ապրիլի 27-ին ընդունեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Յակաբին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց կայուն զարգացման նպատակներին, որտեղ արտացոլվում են նաև առողջապահության ոլորտին առնչվող խնդիրներ և Հայաստանի կողմից ոլորտի բարելավմանն ուղղված գործողությունների շուրջ միջգերատեսչական համագործակցությանը:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Եգոր Զայցևը:

 

Լրահոս

Դիտել ավելին