Կարևոր իրադարձություններ

Գերմանիայի արտգործնախարարը աջակցել է Ցեղասպանության հիշատակի նվիրված դրեզդենյան համերգին

28 Ապրիլ, 2016 18:23
Գերմանիայի արտգործնախարարը աջակցել է Ցեղասպանության հիշատակի նվիրված դրեզդենյան համերգին

Ermenihaber.am-ի փոխանցմամբ Գերմանիայի արտգործնախարար Ֆրան -Վալտեր Շտայնմայերը աջակցել է Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի՝ Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված «Աղետ» խորագրով համերգին: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ Դրեզդենում «Աղետ» -ի երկրորդ ցուցադրության առթիվ Շտայնմայերը գրել է. «Աղետը»-ը ճանապարհ է հարթում դեպի լուսավոր ապագա»:

Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ 100 տարի առաջ հայ ժողովրդի՝ Անատոլիայից աքսորվելու հետևանքով առաջացած խոր վերքերը մինչև այսօր չեն բուժվել: Ըստ նրա՝ չի հաղթահարվել նաև այն խորը անդունդը, որ առաջացել է հայերի և թուրքերի միջև: «Միայն նրանք, ովքեր ծանոթ են ուրիշների տրավմաներին ու երազանքներին, կարող են ընդհանուր ապագայի համար հիմքեր ստեղծել», - ասել է Շտայնմայերը:

 

Լրահոս

Դիտել ավելին