Կարևոր իրադարձություններ

Եթե Տավուշում անօդաչու սարքեր են թռչում, ապա ՀՀ-ն որպես ՀԱՊԿ նախագահ պետք է արձագանքի. ՀՔԱ նախագահ

28 Ապրիլ, 2016 18:06
Եթե Տավուշում անօդաչու սարքեր են թռչում, ապա ՀՀ-ն որպես ՀԱՊԿ նախագահ պետք է արձագանքի. ՀՔԱ նախագահ

Հայաստանը ոչ միայն ՀԱՊԿ անդամ է, այլ այդ կազմակերպությունում նախագահող երկիր, և եթե հաստատվում են տեղեկությունները, որ Տավուշում անօդաչու թռչող սարքեր են հայտնվել, ապա այդ կազմակերպությունը պետք է արձագանքի:

 

Tert.am-ին այս մասին հայտնեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
 

«ՀԱՊԿ ղեկավարությունը, տվյալ պահին, որքան ինձ է հայտնի, հենց մենք ենք՝ Հայաստանը,  այսինքն` բոլոր հիմքերը կան պահանջելու վերաբերմունք և այդ վերաբերմունքը, այդ գնահատականը պետք է տրվի, որովհետև դա ոտնձգություն է արդեն ՀԱՊԿ անդամ պետության դեմ»,-նշեց Հմայակ Հովհաննիսյանը:
 

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Ակնաղբյուրի գյուղապետ Կարեն Դոլմազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է իրենց գյուղի տարածքում անօդաչու սարքերի հայտնվելու մասին տեղեկությունը։ Ի դեպ, Ակնաղբյուրի բնակիչներն անօդաչու սարքերը տեսնելով, անվտանգության նկատառումներից ելնելով՝ իրենց տների լույսերն անջատել են։
 

Նշենք, որ Պաշպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ չհաջողվեց կապ հաստատել, սակայն «Ռազմաքաղաքական ուսումնասիրությունների դպրոց»-ի կազմակերպիչ Կարեն Վրթանեսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց. «Նախ, կարծես թե էլի դեպքեր են եղել, սա առաջինը չէ, ըստ որում՝ բավականին վաղուց և երկրորդ՝ չեմ կարծում, որ եթե սա փոքր անօդաչու է, դրան շատ լուրջ ինչ-որ միջազգային արձագանք լինի»:

 

Լրահոս

Դիտել ավելին