Կարևոր իրադարձություններ

Հնդիկ հեծանվորդն ապրիլի 24-ին 24 ժամ անդադար վարել է` իրազեկելով մարդկանց Հայոց ցեղասպանության մասին

28 Ապրիլ, 2016 18:04
Հնդիկ հեծանվորդն ապրիլի 24-ին 24 ժամ անդադար վարել է` իրազեկելով մարդկանց Հայոց ցեղասպանության մասին

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին հնդիկ հեծանվորդ Փրասադ Վալլաբհաջոսյուլան Հիբերաբադից միայնակ 24 ժամ հեծանիվ է վարել` բարձրացնելու ցեղասպանության մասին իրազեկվածությունն ու խաղաղություն բերելու կորսված հոգիներին:

Վալլաբհաջոսյուլայի այս նախաձեռնությանն անդրադարձել են հնդկական տարբեր լրատվամիջոցներ, ինչպես, օրինակ, Telugu պարբերականը: «43 աստիճան շոգի պայմաններում նա ապրիլի 24-ին 403 կմ տարածություն է անցել 24 ժամում»,- գրել է պարբերականը:

Ինքը` հեծանվորդը, նշել է. «2016 թվականի ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը: Միջազգային հանրությունը դեռևս ձախողվել է հայերի նկատմամբ օսմանյան թուրքերի կողմից իրականացված ցեղասպանության ճանաչման հարցում»,- նշել է նա` ընդգծելով, որ հեծանվային երթով նպատակ ունի այս հարցում բարձրացնել իրազեկվածությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին