Կարևոր իրադարձություններ

Թուրք և քուրդ պատգամավորների միջև ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում

28 Ապրիլ, 2016 17:53
Թուրք և քուրդ պատգամավորների միջև ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում

Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) և քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) պատգմավորների միջև:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով թուրքական DemokratHaber լրատվական կայքը, ԺԴԿ-ի Շիռնաքից ընտրված պատգամավոր Ֆերհաթ Էնջուն ելույթում քննադատել է քուրդ քաղաքացիների դեմ Թուրքիայի զինված ուժերի ռազմական գործողությունները նշելով, որ Սիլոպիում իրագործվող հարձակումների ժամանակ թուրք զինվորները սպանել են խաղաղ բնակիչների և երեխաների:

Քուրդ պատգամավորի փաստերով բարձրաձայնումը զայրացրել է ԱԶԿ-ի պատգամավորներին: Նրանք հարձակվել են Էնջուի վրա և սկսել ծեծել նրան:

ԺԴԿ-ի պատգամավորները, այդ թվում կանայք, մոտեցել են ամբիոնին իրենց կուսակցին պաշտպանելու համար:

Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ նման միջադեպերը հաճախակի են թուրքական խորհրդարանում, սակայն, վերջինն առանձնանում է նրանով, որ դա իշխող և քրդամետ կուսակցությունների պատգամավորների միջև առաջին լուրջ բախումն է:

 

Լրահոս

Դիտել ավելին