Կարևոր իրադարձություններ

Մարգարիտա Բարխոյանը՝ հոր ձերբակալության մասին

28 Ապրիլ, 2016 17:40
Մարգարիտա Բարխոյանը՝ հոր ձերբակալության մասին

Asekose.am-ը գրում է.

Ապրիլի 25-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշումներ կայացնի 4 քաղաքացու նկատմամբ, ովքեր մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), իսկ Դ. Մնացականյանն ու Ս. Հակոբյանը մեղադրվում են նույն հոդվածի 2-րդ մասի (սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով:

Կալանավորներից մեկը երգիչներ Վլադիմիր և Մարգարիտ Բարխոյանների հայրն է՝ Սամվել Բարխոյանը: Այս մասին տեղեկացրել է shamshyan.com-ը:

Asekose.am կապ է հաստատել Մարգարիտա Բարխոյանի հետ՝ կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով:

Երգչուհին մեզ հետ զրույցում հերքեց լուրը՝ նշելով, որ նման բան չկա.

«Լուրը չի համապատասխանում իրականությանը: Միայն այդքանը կարող եմ ասել»,- նշեց երգչուհի Մարգարիտա Բարխոյանը:

Լրահոս

Դիտել ավելին