Կարևոր իրադարձություններ

Սիրիայի ԱԳՆ-ն ինքնիշխանության խախտում է համարում 150 ամերիկացի զինվորների ժամանումը երկիր

28 Ապրիլ, 2016 17:29
Սիրիայի ԱԳՆ-ն ինքնիշխանության խախտում է համարում 150 ամերիկացի զինվորների ժամանումը երկիր

Սիրիայի ԱԳՆ-ն անհանգստացած է երկիր ամերիկացի 150 զինվորների ժամանման մասին հաղորդագրություններից և գնահատում է դա որպես վտանգավոր ներխուժում և սիրիական ինքնիշխանության խախտում՝ փոխանցում է SANA գործակալությունը։

Ավելի վաղ ամերիկյան կողմը հայտնել էր Սիրիայում զինվորների թիվը 250-ով ավելացնելու և 300-ի հասցնելու մասին։

Երեկ Սիրիայում քրդական աղբյուրը Sputnik գործակալությանը հայտնել էր, որ քրդերի կողմից վերահսկվող Ռումեյլան քաղաք են ժամանել 150 ամերիկացի զինվորականներ։ Աղբյուրի խոսքով՝ նրանց թվում կան հրահանգիչներ ու հատուկ ծառայությունների աշխատակիցներ։ Նա նշել է, որ քրդական ուժերը նրանց վերցրել են իրենց պաշտպանության տակ։

«Մենք անհանգստությամբ ընդունեցինք Սիրիայի Ռումեյլան շրջան 150 ամերիկացի զինվորների ժամանման մասին հաղորդագրությունը։ Սիրիան դատապարտում է այդ ագրեսիան, որը վտանգավոր ներխուժում է և սիրիական ինքնիշխանության խախտում»,- Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչների խոսքերն է մեջբերում գործակալությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին