Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում ազատազրկման են դատապարտել Cumhuriyet թերթի հոդվածագիրներին

28 Ապրիլ, 2016 16:54
Թուրքիայում ազատազրկման են դատապարտել Cumhuriyet թերթի հոդվածագիրներին

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ստամբուլյան դատարանը երկու տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր Cumhuriyet թերթի հոդվածագիրներ Հիքմեթ Չեթինքայային ու Ջեյդի Քարանին, որոնք իրենց հոդվածներում օգտագործել էին Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները՝ հրապարակված Charlie Hebdo երգիծական պարբերականի կողմից:

Cumhuriyet թերթը նախորդ տարվա հունվարին որպես Charlie Hebdо-ի հետ համերաշխության նշան, որի խմբագրատունը ենթարկվել էր հարձակման, հրապարակել էր Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները:

Չեթինքայան ու Քարանը դրանք տեղադրել էին իրենց նյութերում, ինչի պատճառով էլ նրանք դատապարտվել են ազատազրկման:

Ստամբուլի դատախազությունը կազմել է 38 էջանոց մեղադրական եզրակացություն, որում պահանջել է նրանց դատապարտել 1.5-4.5 տարվա ազատազրկման՝ «կրոնական արժեքները վիրավորելու» ու «մարդկանց ատելության և թշնամության դրդելու» համար: Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել և դատապարտել երկու տարվա ազատազրկման:

 

Լրահոս

Դիտել ավելին