Կարևոր իրադարձություններ

Ներքին Հոռաթաղում վնասվել է էլեկտրամատակարարման ցանցը. Արտակ Բեգլարյան

28 Ապրիլ, 2016 16:14
Ներքին Հոռաթաղում վնասվել է էլեկտրամատակարարման ցանցը. Արտակ Բեգլարյան

ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանի հաղորդմամբ, թշնամու հրետակոծության հետևանքով Ներքին Հոռաթաղում վնասվել է էլեկտրամատակարարման ցանցը: Մատաղիսում անմիջական վնասներ չկան:

Ա. Բեգլարյանը, ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է.

«Այս գիշեր հարաբերականորեն ավելի քիչ ինտենսիվ էին հարևանները (240 արկ), քան նախորդ գիշեր (550 արկ): Բնակավայրերում եղած վնասները ևս ավելի քիչ էին: Մասնավորապես, այս գիշեր մասնակիորեն վնասվել են որոշ տներ Մարտակերտում:

Բարեբախտաբար, մարդկային կորուստներ ու վնասվածքներ ստացածներ չկան ադրբեջանական «փառապանծ» հրետանավորների հարվածների արդյունքում»:

 

Լրահոս

Դիտել ավելին