Կարևոր իրադարձություններ

Եղանակը առաջիկա օրերին

28 Ապրիլ, 2016 15:22
Եղանակը առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 29-30-ը, մայիսի 1-ին, մայիսի 3-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, շրջանների մեծ մասում, մայիսի 2-ին` Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 29-ից մայիսի 1-ը էապես չի փոխվի, մայիսի 2-3-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:

mariamyexanak

Երևանում`

Ապրիլի 29-30-ը, մայիսի 1-ին, 3-ին` առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-17մ/վ: Մայիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

lilityexaanak

Երևան քաղաքի ապրիլի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.50C (1971 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 2.40C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 15.00C

 

 

Լրահոս

Դիտել ավելին