Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ն կալանավորել է երգիչներ Մարգարիտա և Վլադիմիր Բարխոյանների հորը.

28 Ապրիլ, 2016 15:20
ԱԱԾ-ն կալանավորել է երգիչներ Մարգարիտա և Վլադիմիր Բարխոյանների հորը.

shamshyan.com-գրում է 

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ապրիլի 25-ին երկամսյա կալանքի որոշում է կայացրել 4 քաղաքացու նկատմամբ:

Ըստ shamshyan.com-ի՝ այդ քաղաքացիներից երկուսը՝  Արտյոմ Օրդուխանյանը և Սամվել Բարխոյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), իսկ Դավիթ Մնացականյանը և Սարգիս Հակոբյանը ՝ նույն հոդվածի 2-րդ մասի (սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով:

Ըստ կայքի տեղեկությունների՝ կալանավորվածներից Սամվել Բարխոյանը երգիչներ Մարգարիտա և Վլադիմիր Բարխոյանների հայրն է:

 

Լրահոս

Դիտել ավելին