Կարևոր իրադարձություններ

Պետական աջակցություն զոհված 64 զինծառայողների ընտանիքներին

28 Ապրիլ, 2016 15:01
Պետական աջակցություն զոհված 64 զինծառայողների ընտանիքներին

Ապրիլ ամսվա սկզբում տեղի ունեցած քառօրյա պատերազմի ժամանակ հայկական կոմղը կրել է թե նյութական և թե մարդկային կորուստներ: Մի քանի տասնյակ հայ զինվորներ մարտերի ընթացքում զոհվեցին:
Ակնհայտ էր, որ բացի պետության կողմից նման իրավիճակներում սահմանված աջակցությունից հարկավոր է նաև այլ տեսակի աջակցություն զոհվածների ընտանիքներին:

 


Այդ նպատակով մշակվել է որոշակի ծրագիր և գործադիր մարմնի նիստին ներկայացվել է պատերազմական գործողությունների ընթացքում զոհված 64 զինծառայողների ընտանիքներում կատարված ուսումնասիրությունների արդյունքները:
Պետությունը իր առաջ խնդիր է դրել տարբեր ձևերով աջակցելու 64 զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև ապահովել իրեց զբաղվածության խնդիրը:

 


Չնայած պատերազմական իրավիճակը դեռ չի ավարտվել, այնուամենայնիվ պետության օպերատիվ աջակցությունը շատ կարևոր քայլ է: Հույս ունեմ, որ նմանատիպ ծրագրերը կունենան շարունակական բնույթ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին