Կարևոր իրադարձություններ

Դեպի Մարս թրիչքը միջազգային ծրագիր կլինի. NASA

28 Ապրիլ, 2016 14:57
Դեպի Մարս թրիչքը միջազգային ծրագիր կլինի. NASA

Մարդու թռիչքը Մարս կդառնա միջազգային, այլ ոչ թե ամերիկյան ծրագիր: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դա հավաստել Է ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) ղեկավար Չառլզ Բոլդենը:

Ըստ նրա՝ խոսքը վերաբերում Է «ճամփորդության, որին մենք (այսինքն՝ NASA-ն) կմեկնենք արդյունաբերության, գիտական շրջանակների, ոչ առեւտրային կազմակերպությունների եւ մեր մոլորակի այլ տիեզերական գերատեսչությունների գործընկերների հետ մեկտեղ»: Եթե Լուսնի վրա ամերիկացիներն իջան «ինքնուրույնաբար», ապա «այդ կերպ չի լինի, երբ 2030-ական թվականներին մեր աստղագնացները Մարս հասնեն»,- հայտարարել Է Բոլդենը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում:    

Ինչպես նշել Է NASA-ի ղեկավարը, «իմաստ չունի, որ երկիրը միայնակ ստեղծի յուրաքանչյուր (գիտական) գործիքը, արձակի յուրաքանչյուր արբանյակը կամ Էլ կատարի յուրաքանչյուր գիտափորձը, նույնիսկ եթե դա հնարավոր լինի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին