Կարևոր իրադարձություններ

Երևանում ընթանում են կանաչապատման աշխատանքներ

28 Ապրիլ, 2016 14:54
Երևանում ընթանում են կանաչապատման աշխատանքներ

Տարվա այս ժամանակահատվածում Երևանի վարչական շրջանների առօրյայի անբաժանելի մասն են կազմում կանաչապատման և բարեկարգման աշխատանքները: Գործընթացը մի քանի ուղղություններով է ծավալվել՝ մայրուղիների ու խճուղիների միջնաշերտերի ձևավորում, ծառերի կրապատում, խոտհունձ, նոր սիզամարգերի ստեղծում: Բակային տարածքներում զուգահեռաբար ներկվում են մետաղական կառուցվածքներն ու նստարանները: Մայրաքաղաքի արտաքին տեսքի գեղեցկացմանն ուղղված աշխատանքների շրջանակում կանաչ տարածքներում և սիզամարգերում կձևավորվեն բազմաթիվ գեղարվեստական կոմպոզիցիաներ: Բոլոր տեսակի աշխատանքները մշտապես գտնվում են ոլորտի պատասխանատուների ուշադրության կենտրոնում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Լրահոս

Դիտել ավելին