Կարևոր իրադարձություններ

Curiosity-ն Երկիր է փոխանցել Մարսի պատմության միլիարդավոր տարիների համայնապատկերը. NASA

28 Ապրիլ, 2016 14:48
Curiosity-ն Երկիր է փոխանցել Մարսի պատմության միլիարդավոր տարիների համայնապատկերը. NASA

Curiosity մարսագնացը հաջողությամբ հասել է Գեյլ խառնարանում Շարփ լեռան բարձունքում ամենավտանգավոր կետերից մեկը և համայնապատկերի նկարներ ստացել, որոնցում կարելի է տեսնել, թե ինչպես է փոխվել Մարսի տեսքը վերջին 3 մլրդ տարում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով NASA-ին:

«Մենք շատ նրբանկատորեն հետևում ենք մարսագնացի անիվների վիճակին: Դրանց մակերևույթի վրա ճաքեր և անցքեր կուտակվում են մոտավորապես այն արագությամբ, ինչ մենք սպասում էինք տեսնել: Վստահ եմ, որ դրանց ամրության պահուստը բավարար է մեզ Շարփ լեռան լանջերին ամենահետաքրքիր անկյուններ հասցնելու համար»,- ասել է Փասադենայում NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայից առաքելության ղեկավարներից Սթիվեն Լին:

Շարփ լեռան բարձունքի բոլոր գաղտնիքների ուսումնասիրությունից հետո Curiosity-ի հաջորդ նպատակները կլինեն Նաուքլուֆտ բարձրավանդակից 7 կմ հեռու գտնվող ծծմբի միացությունները, սուլֆատների նստվածքները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին