Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    517,5
    523,5

  • EUR

    616,5
    628,5

  • RUB

    6,78
    7,02

Կարևոր իրադարձություններ

Զարմանալի և տարօրինակ առաջարկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից

28 Ապրիլ, 2016 14:34
Հեղինակ՝ Կարեն Անդրեասյան
Զարմանալի և տարօրինակ առաջարկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից

Զարմանալի և տարօրինակ առաջարկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից. «Այսօր ես առաջարկում եմ. 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ մասնակից բոլոր քաղաքական ուժերը ստորագրում են ջենտլմենական համաձայնագիր, որ ոչ իրենք, ոչ իրենց տարածքային թեկնածուները ընտրակաշառք չեն բաժանելու...»

Այս առաջարկը վկայում է, որ իշխանության մաս կազմող կուսակցությունն ընդհանրապես չի վստահում իր կառավարության մեջ ընդգրկված իրավապահներին և լիովին անհույս է համարում ընտրակաշառքի հանցագործությունները իրավական ճանապարհով կանխելը:

Նույն տրամաբանությամբ կարելի է ատկատները վերացնել` առաջարկելով, որ պետական գերատեսչությունների ղեկավարները հուշագիր ստորագրեն առ այն, որ այլևս ատկատ չեն վերցնելու:

Ջենտլմենական խոստումների հույսին կարելի է թողնել նաև մնացած բոլոր հանցագործությունների կանխումը, իսկ իրավապահ մարմինների բյուջեն ուղղել զենք գնելուն և ջենտլմեն կուսակցությունների ֆինանսավորմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին