Կարևոր իրադարձություններ

Photo. «Արթիկ» ՔԿՀ-ում արգելված փաթեթներ են հայտնաբերել

28 Ապրիլ, 2016 13:34
Photo. «Արթիկ» ՔԿՀ-ում արգելված փաթեթներ են հայտնաբերել

Ապրիլի 22-ին` ժամը 10:20-ի սահմաններում, Արթիկ քաղաքի բնակիչ Կ. Մ-ն ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալին վերջինիս աշխատասենյակում ներկայացրել է փաթեթ և 20.000 ՀՀ դրամ` հայտարարելով, որ նշված փաթեթը և գումարը իրեն է տվել անծանոթ մի քաղաքացի` քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկին փոխանցելու համար:

Փաթեթի զննությամբ հայտնաբերվել են երեք առանձին փաթեթներ և մեկ հատ «Ռիվանոլ 0,1գ.» գրառմամբ, յուրահատուկ սուր հոտով պոլիէթիլենային դատարկ տարա:

Առաջին փաթեթում առկա է եղել 16,9 գրամ քաշով չորացված, մանրացված դարչնագույն բուսական զանգված, երկրորդում` 5 առանձին փաթեթներ` ընդհանուրը` 24,6 գրամ քաշով կանաչավուն չորացված, մանրացված բուսական զանգվածով, իսկ երրորդ փաթեթում` 42.7 գրամ քաշով չորացված, մանրացված կանաչադարչնագույն բուսական զանգված:

Ապրիլի 26-ին` ժամը 23:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները բնակելի մասնաշենքերից մեկի տարածքում հայտնաբերել և առգրավել են արտանետված երկու փաթեթ:

Առաջին փաթեթի մեջ առկա էին բջջային հեռախոսի լիցքավորիչ և ականջակալ, USB լար, 5 բջջային հեռախոսներ և երկու բաժանորդային քարտեր:

Երկրորդ փաթեթի զննությամբ հայտնաբերվել են սպունգով փաթեթավորված բջջային հեռախոսի 5 լիցքավորիչներ և չորս բջջային հեռախոսներ:

Երկրորդ փաթեթին ամրացված էր նաև թափանցիկ պոլիէթիլենով փաթեթավորված առանձին փաթեթ` 90 գրամ ընդհանուր քաշով դարչնագույն փոշենման զանգվածով լցված:

Հայտնաբերվածներն առգրավվել և ուղարկվել են փորձաքննության:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին