Կարևոր իրադարձություններ

Հոլիվուդի ամենաօրինակալեի մայրերը (ֆոտոշարք)

28 Ապրիլ, 2016 13:10
Հոլիվուդի ամենաօրինակալեի մայրերը (ֆոտոշարք)

Նրանք, ովքեր կարծում են, որ մայր լինելը խանգարում է կարիերային, հետաքրքիր և լիարժեք կյանք վարելուն, կարող են ուսումնասիրել այս աստղերի օրինակները։

Հայտնի, բայց օրինակելի մայրերը սեփական փորձով ապացուցում են, որ կարելի է գերազանց կատարել մայրական պարտականություններն ու, միևնույն ժամանակ, չմոռանալ զբաղվել սիրելի գործով ու սեփական անձով:

AdMe.Ru-ն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է ամենաօրինակելի աստղային մայրիկներին.

 

Սառա Ջեսիկա Պարկեր


Դերասանուհին ու նրա ամուսինն ունեն 3 երեխա, որոնց դաստիարակման հարցում հրաժարվել են դայակների ծառայությունից ու ամեն ինչ ինքուրույն են անում:

 

Ջենիֆեր Լոպես


Երգչուհի Ջեյ Լոյի ու նրա նախկին ամուսնու` երգիչ Մարկ Էնթոնիի համատեղ 2 երեխաները մշտապես ուղեկցում են իրենց աստղային մայրիկին, ով այնքան է սիրում փոքրիկներին, որ նրանց պարտադիր իր հետ է տանում բոլոր շրջագայություններին:

Անջելինա Ջոլի

 

Ջոլին ու նրա ամուսինը` դերասան Բրեդ Փիթը, դաստիարակում են 6 երեխայի, որից 3-ը որդեգիր են: Նրանց ընտանիքն այնքան ներդաշակ է երևում, որ շատերը համոզված են` բազմազավակ ծնող լինելը Ջոլիի ու Փիթի գլխավոր կոչումներից մեկն է։

 

Քեթի Հոլմս

 

Թոմ Քրուզի հետ ամուսնալուծությունից հետո դերասանուհին օրվա մեծ մասը տրամադրում է միակ դստերը` Սուրիին, ով համարվում է Հոլիվուդի ամենաոճային երեխաներից մեկը:

 

Ջեսիկա Ալբա


Տաղանդաշատ գեղեցկուհին ունի 2 դուստր, որոնց հետ անցկացնում է իր ողջ ազատ ժամանակը։ Դերասանուհին խոստովանել է, որ երազում է նաև 3-րդ փոքրիկի մասին։

 

Ռիզ Ուիզերսփուն


Հոլիվուդի ամենահայտնի շիկահերն ունի 3 երեխա, և 40 տարեկանում շարունակում է պահպանել հիանալի տեսքը։

 

Գվինեթ Փելթրոու


Հայտնի դերասանուհին ունի 2 երեխա, որոնց լույս աշխարհ գալուց հետո տարվա կտրվածքով նկարահանվում է ընդամենը 1 ֆիլմում, որպեսզի ընտանիքի մասին հոգ տանելու բավականաչափ ժամանակ ունենա:

 

Ջենիֆեր Գարներ


Դերասանուհուն կարելի է համարել կատարյալ մայր. նա դաստիարակում է 3 երեխայի, անձամբ զբաղվում տնային գործերով ու հասցնում է նկարահանվել ֆիլմերում:

 

Գվեն Ստեֆանի


Էպատաժային երգչուհին ունի 3 որդի, որոնց դաստիարակությունն առաջնային է աստղի համար: Նա խոստովանել է, որ վաղուց արդեն կարիերայի ու ընտանիքի միջև հավասարության նշան չի դնում` առաջին տեղում դնելով երեխաներին։

Վիկտորիա Բեքհեմ

 

Աստղային դիզայներն ու նրա ամուսինը` ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը, ունեն 4 երեխա: Վիկտորիայի խոսքով՝ ինքը տանը միշտ փորձում է անթերի տեսք ունենալ, որպեսզի ամուսինն ու որդիներն իր մեջ առաջին հերթին կին տեսնեն:

 

Լրահոս

Դիտել ավելին