Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ հիմնական ուշադրությունը հատկացվում է ռազմական բաղադրիչին

28 Ապրիլ, 2016 12:49
ՀԱՊԿ հիմնական ուշադրությունը հատկացվում է ռազմական բաղադրիչին

ՀԱՊԿ-ն մեխանիզմներ կձևավորի ահաբեկչության դեմ պայքարի համար և հատուկ ուշադրություն է դարձնում կազմակերպության ռազմական բաղադրիչին ահաբեկչական սպառնալիքի պայմաններում: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Միջազգային անվտանգության հարցերով 5-րդ մոսկովյան համաժողովում:

«ՀԱՊԿ հիմնական ուշադրությունը հատկացվում է ռազմական բաղադրիչին»,- ասել է նա: Բորդյուժան նշել է, որ համապատասխան մեխանիզմներ կձևավորվեն ահաբեկչության դեմ պայքարի համար համատեղ միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու համար:

Նա նշել է, որ միաժամանակ «գլխավոր ուշադրությունը հատկացվում է հավաքական ուժերի պրակտիկ մշակմանը:

Բորդյուժան նաև նշել է, որ հարյուրավոր ահաբեկիչներ Եվրոպա են ներթափանցել փախստականների անվան տակ:

«Փախստականների անվան տակ եվրոպական երկրներ են ներթափանցել տասնյակ և նույնիսկ հարյուրավոր ահաբեկիչներ, որոնք այնտեղ իրենց ահաբեկչական բջիջիներն են ստեղծել»,- ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին