Կարևոր իրադարձություններ

Մեզ ծառայող պե՞տք է, բայց սովորող պետք չէ՞

28 Ապրիլ, 2016 12:34
Հեղինակ՝ Անկախ Հայաստան
Մեզ ծառայող պե՞տք է, բայց սովորող պետք չէ՞

Թող ինձ ներեն բոլորը, բայց ես դեմ եմ, որ սովորող մարդուն վերցնեն ու տանեն բանակ: 

Ես էլի համաձայն եմ, որ բանակը մեր միակ հովանավորն է, բանակը մեր միակ հույսն է, բանակը մեր միակ ուժն է, բայց չի կարելի ամեն ինչ ծայրահեղացնել: 
Ի՞նչա նշանակում՝ «բոլորը անխտիր պետք է ծառայեն», մեզ ծառայող պետքա, բայց սովորող պետք չի՞՞՞ Մեզ «խելքի բանակ» էլա պետք, որը հիմա ունենք ու ովքեր տարբեր օլիպիադաներին բարձր են պահում մեր դրոշը ու մեր պատիվը: 
Չի կարելի ամեն ինչ ծայրահեղությունից ծայրահեղություն ներկայացնել, լիքը գրագետ երեխաներ էլ կան, ովքեր սոցիալական վատ վիճակներում ապրող ընտանիքից են ու չի նշանակում, որ իրենց սովորելու իրավունք չունեն: 
Կարճ ասած՝ «Խելքի բանակը» նույնպես մեր ուժն է ու մեր հպարտությունը ու չի կարելի բանակը զարգացնելու համար «խելքի բանակը» վարի տալ... Զինվոր եք ուզում փող տվեք թող պայմանագրայինները շատանան:

Հ.Գ. Խոսքս չի գնում սովորողի ատմազկի տակ հարուստների երեխեքի մասին... Թող Անկախ հանձնաժողով սարքեն ու հենց սովորևողներին փող տվոթղներից տարբերակեն:

 

Լրահոս

Դիտել ավելին