Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն «լավություն չի անում»՝ Թուրքիայի համար սահմանելով առանց վիզայի ռեժիմ. Էրդողան

28 Ապրիլ, 2016 12:10
ԵՄ-ն «լավություն չի անում»՝ Թուրքիայի համար սահմանելով առանց վիզայի ռեժիմ. Էրդողան

Թուրքական Hürriyet‎ թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ-ի կողմից Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը, որը ենթադրաբար տեղի կունենա հունիսի վերջին, «լավություն չէ» ԵՄ-ի կողմից:

«Ոչ ոք իրավունք չունի գործել այնպես, կարծես թե նա լավություն է արել Թուրքիային: Վիզային ռեժիմի վերացման ժամկետները հայտարարվել են, երբ ես դեռ վարչապետ էի: Խոսքը 2016 թվականի հոկտեմբերի մասին է:

Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է խոշոր զիջում համարել այդ ժամկետը չորս ամսով տեղափոխելը»,- հայտարարել է Էրդողանը:

Նա նաև դատապարտել է ԵՄ-ի այն պահանջները, որոնց համաձայն՝ Թուրքիան պետք է կոնկրետ նախագծեր ներկայացնի փախստականների համար՝ որպես պայման ֆինանսական օգնության դիմաց նրանց ընդունելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին