Կարևոր իրադարձություններ

Բելգիացիներին կբաժանեն ճառագայթման դեմ հաբեր

28 Ապրիլ, 2016 11:43
Բելգիացիներին կբաժանեն ճառագայթման դեմ հաբեր

Բելգիայի բնակիչներին կբաժանեն յոդի բարձր պարունակությամբ հաբեր, որոնք կարող են թուլացնել ճառագայթման ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: Այս մասին հայտնում է La Libre Belgique-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարար Մեգի դե Բլոկին:

Հաղորդվում է, որ մինչև հիմա բնակավայրերում ճառագայթման դեմ հաբերի կանխարգելիչ բաշխման գոտին կազմել է ԱԷԿ-ից 20 կմ հեռու: Այժմ այդ հեռավորությունը մեծացրել են մինչև 100 կմ: Հաշվի առնելով երկրում ԱԷԿ-ի գտնվելու վայրը՝ պոտենցիալ վտանգավոր գոտում է հայտնվել երկրի ողջ բնակչությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին