Կարևոր իրադարձություններ

Մովսես Երեմյանի եւ Աննայի հարսանեկան լուսանկարները.Bravo.am

28 Ապրիլ, 2016 11:02
Մովսես Երեմյանի եւ Աննայի հարսանեկան լուսանկարները.Bravo.am

Մովսես Երեմյանը եւ Աննան վայելում են ամուսնական կյանքի առաջին օրերը: Դերասանի եւ պարուհու պսակադրությունը տեղի է ունեցել Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: Արարողությունը բացառիկ կարգով լուսանկարել է BRAVO.am-ը: 

 
Մովսես Երեմյանի եւ Աննայի պսակադրությանը
 


Հարսն ու փեսան Աստծո խորանի առջեւ միմյանց հավերժ սիրելու խոստում են տվել,  փոխանակվել են ամուսնական մատանիներով, որից հետո էլ ընդունել են  ներկա հարազատների ու ընկերների շնորհավորանքները:  

 
Աննան եւ Մովսեսը պսակադրվել են
 


Նորապսակների քավորի պարտականությունները ստանձնել է պարող, դերասան Արամ Մանուկյանը: Հարսանեկան խնջույքը տեղի է ունեցել ռեստորանային համալիրներից մեկում, որի մանրամասները եւ ֆոտոշարքը կներկայացնենք առաջիկայում: 

 
Մովսես Երեմյանի եւ Աննայի պսակադրությանը
 


BRAVO.am-ը շնորհավորում է Մովսեսին եւ Աննային` մաղթելով ամուր ընտանիք, հարատեւ սեր եւ երջանկություն: 

 

 

Ավելին ՝ BRAVO.am

 

Լրահոս

Դիտել ավելին