Կարևոր իրադարձություններ

Ռուսական նոր տիեզերակայանից առաջին հրթիռն է արձակվել(տեսանյութ)

28 Ապրիլ, 2016 10:57
Ռուսական նոր տիեզերակայանից առաջին հրթիռն է արձակվել(տեսանյութ)

«Ռոսկոսմոսը» հրապարակել է տեսանյութ ռուսական նոր՝ «Արևելյան» տիեզերակայանից հրթիռի առաջին արձակումից։ Տեղի ժամանակով ժամը 05.01-ին «Սոյուզ-2.1 ա» հրթիռակիրն արձակվել է «Միխայլո Լոմոնոսով», «Աիստ-2Դ» և SamSat-218Դ արբանյակներով։ Արձակումը հաջող է ընթացել՝ հայտնում է BBC-ն։
Նշվում է, որ արբանյակները դուրս են բերվել արդեն միջանկյալ ուղեծիր։

«Սոյուզը» հաջողվել է նոր տիեզերակայանից տիեզերք ուղարկել երկրորդ փորձից։ Առաջին փորձը ձեռնարկվել էր ապրիլի 27-ին, սակայն արձակման նախապատրաստությունը խափանվել էր մեկնարկից 1.5 րոպե առաջ։ Դա տեղի էր ունեցել կառավարման ավտոմատացված համակարգի աշխատանքի խափանման պատճառով։

Մեկնարկին հետևել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բարձրաստիճան ռուս պաշտոնյաների ուղեկցությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին