Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը չի հակադրում ԵԱՏՄ-ն և ինտեգրացիոն մյուս ձևաչափերը. Լավրով

28 Ապրիլ, 2016 10:52
Ռուսաստանը չի հակադրում ԵԱՏՄ-ն և ինտեգրացիոն մյուս ձևաչափերը. Լավրով

Ռուսաստանը չի հակադրում Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և ինտեգրացիոն մյուս ձևաչափերը, պատրաստ է աշխատել դրանց ներդաշնակեցման ուղղությամբ: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Պեկինում՝ Ասիայում փոխգործակցության և վստահության հարցերով խորհրդաժողովին ելույթ ունենալիս:

Նրա խոսքով՝ «անբաժանելիության» տրամաբանությունը կիրառելի է ոչ միայն անվտանգության ոլորտի, այլև գլոբալ տնտեսական տիրույթի դեպքում: Լավրովը նշել է, որ հենց այդ փիլիսոփայությամբ են առաջնորդվում եվրասիական նախագծի անդամները՝ ի տարբերություն «փակ» ինտեգրացիոն դաշինքների կողմնակիցների:

Լավրովի խոսքով՝ դեպի «ինտեգրումների ինտեգրում» համատեղ շարժումը, ինչպես նաև խոշոր ազգային և անդրսահմանային նախագծերի ներդաշնակեցումը կբացեն լայն փոխշահավետ հեռանկարներ:

 

Լրահոս

Դիտել ավելին