Կարևոր իրադարձություններ

Բանակը պետք է ստանար ոստիկանության վրա արված ծախսի հսկայական բաժինը. «Ժամանակ»

28 Ապրիլ, 2016 09:55
Բանակը պետք է ստանար ոստիկանության վրա արված ծախսի հսկայական բաժինը. «Ժամանակ»

«Բացարձակապես կարիք չկա Հայաստանում ունենալ այդքան մեծ ոստիկանության բանակ, բայց եթե մենք ունենք այդքան մեծ ոստիկանական բանակ և այդքան մեծ ծախսեր ենք անում ոստիկանության վրա, դրա մեղքը ոստիկանությունը չէ. փաստորեն պարզվում է, որ մեր իշխանությունները արտաքին վտանգները ավելի են թերագնահատում, քան ներքին վտանգները: Նրանք, զինելով ոստիկանությանը, մեծաքանակ ոստիկանություն ունենալով, այդքան մեծ ծախսեր անելով ոստիկանության համար, փորձում են երկրի ժողովրդից պաշտպանել իրենց սեփական իշխանությունը՝ ի հաշվի առնելով Հայաստանին սպառնացող վտանգների»,-«Ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իրավունքի և ազատության կենտրոն»-ի նախագահ Վարդան Հարությունյանը:

Նրա խոսքով՝ մեր բանակը պետք է ստանար ոստիկանության վրա արված ծախսի հսկայական բաժինը. «Կարող էր ոստիկանությունն ունենալ մի քիչ ավելի քիչ և պակաս թանկարժեք մեքենաներ, բայց բանակը չի կարող չունենալ ժամանակակից միջոցներ ու զենք»:

 

Լրահոս

Դիտել ավելին