Կարևոր իրադարձություններ

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի բիզնես գործունեությունը. «Ժողովուրդ»

28 Ապրիլ, 2016 09:47
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի բիզնես գործունեությունը. «Ժողովուրդ»

«ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը անցած տարի բուռն առևտրային գործունեություն է ծավալել։ Նախարարի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 50 հազար դոլարով վաճառել է բնակարան, այնուհետև 37 մլն դրամով (ավելի քան 77 հազար դոլար) մեկ այլ բնակարան է գնել։ 10 հազար դոլարով վաճառել է «Mercedes-Benz C 200» մակնիշի ավտոմեքենան։ Նա անցած տարի ունեցել է 8 մլն 350 հազար դրամ և 23 հազար դոլար։ Որպես եկամուտ նախարարը հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմել է մոտ 710 հազար դրամ։ 60 հազար դոլար էլ նա հայտարարագրել Է իբրև գույքի վաճառքից ստացված եկամուտ, 22 մլն Էլ որպես փոխառություն Է ստացել։ Նախարարի կնոջ՝ Նաիրա Առաքելյանի դրամական միջոցները 2015 թվականի վերջին կազմել են 2 մլն 100 հազար դրամ և 2800 դոլար»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին