Կարևոր իրադարձություններ

Ինչ է փոխվել Հայաստանի քաղաքականության մեջ` Ռուսաստանի նկատմամբ. «168 ժամ»

28 Ապրիլ, 2016 09:23
Ինչ է փոխվել Հայաստանի քաղաքականության մեջ` Ռուսաստանի նկատմամբ. «168 ժամ»

««Վերջին չորս շաբաթների իրադարձություններից հետո կարելի է նկատել իրատեսականություն Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի քաղաքականության մեջ։ Դասեր քաղվել են։ Ցավոք սրտի, հաշվի առնելով անցյալի փորձը, ամենայն հավանականությամբ, դրանք շուտով կմոռացվեն»,– «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» խորհրդատվական խորհրդի անդամ, բրիտանական LINKS հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն, նախկինում Օքսֆորդի համալսարանի OxGAPS-ի համակարգող Դենիս Սեմութը անդրադառնալով «Bloomberg» գործակալությանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցին։

 

Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի դերակատարության մասին Սեմութն ասել Է. «Ռուսաստանը հետաքրքրված է ղարաբաղյան հակամարտությամբ միայն այնքանով, որքանով դա ազդում է Հայաստանի և Ադրբեջանի հետ իր ավելի լայն հարաբերությունների վրա։ Եվ Երևանի, և Բաքվի քաղաքական ղեկավարությունները դեռ հավատում են, թե կարող են կարգավորել իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ այնպես, որպեսզի այն Ղարաբաղի հարցում իրենց օգտին լինի։ Թվում է, թե երկու երկրներն էլ թերագնահատում են Ռուսաստանի իր սեփական օրակարգն առաջ մղելու չափը, այսինքն շատ հնարավոր է, որ երկուսն էլ կդադարեն այդպես մտածել շատ հիասթափված կերպով»։ Նա նաև նշել է. «Որպես մարդ, ով հավատում է, որ Ղարաբաղի հակամարտությունը չունի կարգավորում պատերազմի և բռնության միջոցով, չեմ կարծում, որ կա մի ժամանակ, երբ երկխոսությունը և բանակցությունները լավ գաղափար չեն։ Երկու կողմերը պետք է մնան ներգրավված խաղաղ գործընթացում»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին