Կարևոր իրադարձություններ

Տավուշի ուղղությամբ գրանցվել է հրադադարի խախտման 23 միջադեպ. ՀՀ ՊՆ

28 Ապրիլ, 2016 09:14
Տավուշի ուղղությամբ գրանցվել է հրադադարի խախտման 23 միջադեպ. ՀՀ ՊՆ

Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 23 միջադեպ:

Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

«ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում եւ վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին