Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի զինուժն այս գիշեր արձակել է 240 արկ. հրետակոծվել է Մատաղիսը. ԼՂՀ ՊԲ

28 Ապրիլ, 2016 08:17
Ադրբեջանի զինուժն այս գիշեր արձակել է 240 արկ. հրետակոծվել է Մատաղիսը. ԼՂՀ ՊԲ

Ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տանկերի, տարբեր տրամաչափի ականանետերի, թնդանոթների, TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային համակարգերի ու ՄՄ-21 (Գրադ) կայանքների կիրառմամբ շարունակել է ինտենսիվ հրետակոծության ենթարկել  ՊԲ մարտական դիրքերը` արձակելով ավելի քան 240 արկ:

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի արեւելյան, հյուսիսային եւ հյուսիսարեւելյան ուղղություններով: ՄՄ-21 (Գրադ) կայանքներից հրետակոծության է ենթարկվել Մատաղիս խաղաղ բնակավայրը:

«Հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են կանխարգելիչ եւ օպերատիվ իրադրության զարգացմանը համահունչ  գործողությունների:

Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է»,-ասված է հաղորչդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին