Կարևոր իրադարձություններ

Համարյա անսփյուռք. «168 Ժամ»

28 Ապրիլ, 2016 07:30
Համարյա անսփյուռք. «168 Ժամ»

ԼՀամարյա անսփյուռքեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կայքում հրապարակված տեղեկանքի համաձայն՝ ապրիլի 26-ի դրությամբ ԼՂՀ կառավարության արտաբյուջետային հաշվին մուտքագրվել էր 1 մլրդ 933 մլն 582.5 հազար դրամ, 2 մլն 434.6 հազար դոլար, 48.7 հազար եվրո և 51 մլն 992 հազար ռուսական ռուբլի։ Հատուկ հաշվեհամարին առկա գումարի մեծ մասը՝ 55%-ը, ՀՀ դրամով է։ Դոլարով փոխանցված գումարների տեսակարար կշիռը 33% է, ռուբլիով՝ 11%, եվրոյով՝ 1%-ից քիչ։

Քանի որ ՀՀ դրամով հնարավոր է փոխանցում կատարել միայն ՀՀ տարածքում, կարելի է եզրակացնել, որ փոխանցված գումարի մեծ մասը հայաստանյան ծագում ունի։

Իսկ երբ դիտարկում ենք ոչ թե փոխանցված գումարը, այլ փոխանցողների քանակը, ապա այս տարբերությունն ավելի ակնհայտ է դառնում։ Ապրիլի 26-ի դրությամբ ԼՂՀ հատուկ հաշվեհամարին փոխանցում են կատարել ընդհանուր առմամբ 4814 անհատներ և կազմակերպություններ, և այդ 4814 փոխանցումներից 4179-ը (87%-ը) ՀՀ դրամով են։ Այսինքն, Հայաստանից մասնակցությունը շատ ավելի մեծ է։

Մանրամաները` թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին