Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    524
    530

  • EUR

    620,5
    632,5

  • RUB

    6,74
    6,98

Կարևոր իրադարձություններ

Մանրուքներ, որ փչացնում են ձեր կերպարը

28 Ապրիլ, 2016 22:00
Մանրուքներ, որ փչացնում են ձեր կերպարը

Բոլորն էլ ցանկանում են ոճային ու խնամված լինել: Ամսագրերն ու կայքերը լի են ոճաբանների խորհուրդներով, իսկ խանութների առատության շնորհիվ կարելի է միշտ ոճային մնալ: Բայց լինում է, որ մեծ ջանքեր գործադրելով անգամ չենք կարողանում հասնել ցանկալի մակարդակին:

Ամենում մանրուքներն են մեղավոր: Այո, այո, դետալները կարող են ի չիք դարձնել ձեր բոլոր ջանքերը՝ կերպարը հասարակ դարձնելով: Եկեք տեսնենք, թե որ դետալների վրա է պետք ուշադրություն դարձնել:

Անխնամ վիճակ

Սա ցանկացած կնոջ ամենամեծ թշնամին է: Ձեզ կարող են ներել վարդագույն պայուսակի ու կաշվե կոշիկների կամ ժանյակավոր անձրևանոցի համադրությունը, բայց երբեք չեն ների հագուստի վրա ուտելիքի հետքերը, փոշոտ կոշիկները կամ կեղտոտ ու յուղոտ մազերը: Ահա թե ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել տանից դուրս գալիս՝

Մատնահարդարում

Պոկված մանիկյուր, կոտրված, չխնամված և կեղտոտ եղունգները ձեզ միավորներ չեն բերի: Նույնը կարելի է ասել մանիկյուրի անկապ գույնի մասին: Մոռացեք նաև եղունգների վայրի նախշերի, փետուրների, քարերի ու այլ «զարդերի» մասին. դրանք շատ են էժանացնում կերպարը:

Վարսահարդարում

Մազերը պետք է լինեն մաքուր ու խնամքով հարդարված: Դուք կարող եք «մոռանալ» դիմահարդարման մասին կամ չբուրել օծանելիքով, բայց չլվանալ գլուխն իրավունք չունեք: Ցերեկը չի կարելի չարաշահել բազմապիսի մուսերի ու լաքերի օգտագործումը: Նաև պետք է հիշել, որ երեկոյան սանրվածքները ուսումնական հաստատությունների կամ աշխատավայրի համար չեն:

Կոշիկ

Այն պետք է լինի մաքուր ու խնամված: Միշտ հետևեք ձեր կոշիկների վիճակին: Կանոն դարձրեք դրանք մաքրել ոչ թե տնից դուրս գալուց առաջ, այլ տուն մտնելուց անմիջապես հետո:

Դիմահարդարում

Այն պետք է կոկիկ լինի. հարթ քսված տոնային կրեմ, միմյանց չկպած թարթիչներ: Դիմահարդարումը պետք է տեղին լինի, հիշեք, որ պետք է շեշտը դնել կամ աչքերի, կամ շրթունքների վրա:

Հագուստ

Ձեզ թվում է՝ ոչ ոք չի՞ նկատի, եթե չարդուկեք ձեր բլուզը: Իսկ տաբատին կպած սիրելի շնիկի մազերը նկատելի են միա՞յն խոշորացույցի տակ: Սխալվում եք… Հետքերի, ծակերի ու ցցված թելերի մասին չենք խոսում:

Մովետոն

Կան որոշակի կանոններ, որոնք իսկական լեդիները չեն խախտում՝

Ներքնազգեստ

Այո, դուք թանկարժեք ու գեղեցկագույն ներքնազգեստ եք գնել, բայց պետք չէ այն ցուցադրել մարդկանց: Կիսաշրջազգեստի կամ տաբատի տակից դուրս ցցված անդրավարտիքը ոչ թե սեքսուալ է, այլ ծիծաղելի: Նույնը վերաբերում է կրծքկալին: Եվ որոշ կանանց սիրելի հնարքը՝ սպիտակ կամ սև թափանցիկ բլուզի տակից կարմիր կրծքկալը… Նաև ներքնազգեստը պետք է ձեր չափսով լինի:

Զարդեր

Որոշ աղջիկներ, ձգտելով լավ տպավորություն գործել, իրենց ողջ զարդատուփը միանգամից կրում են` չմոռանալով մայրիկի ու ընկերուհիների զարդատուփերի մասին: Պետք չէ այդպես անել: Մեկ-երկու ճիշտ համադրված զարդը բավական է:

Զուգագուլպաներ

Մի կրեք զուգագուլպաները բոկոտիկների հետ: Մի կրեք և վերջ:

Լրահոս

Դիտել ավելին