Կարևոր իրադարձություններ

Նավթի համաշխարհային գները շարունակում են ակտիվորեն աճել

27 Ապրիլ, 2016 23:54
Նավթի համաշխարհային գները շարունակում են ակտիվորեն աճել

Նավթի համաշխարհային գները շարունակում են ակտիվորեն աճել, հայտնում է RIA Novosti-ն: Ապրիլի 27-ին Brent նավթը 2015 թվականի նոյեմբերի 11-ից հետո առաջին անգամ մեկ բարելի դիմաց անցել է 47 դոլարի սահմանը, վկայում են առևտրի տվյալները:

Երևանի ժամանակով 22.23-ի դրությամբ Brent նավթի հուլիսյան ֆյուչերսների գինն աճել է 3.18%-ով` մեկ բարելի դիմաց հասնելով 47.03 դոլարի: WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների գինն աճել է 3.20%-ով` մեկ բարելի դիմաց հասնելով 45.45 դոլարի:

 

Լրահոս

Դիտել ավելին